Liga-Tech






Բարի գալուստ «Լիգա-Տեք»

  «Լիգա-Տեք» ՍՊԸ  ընկերությունը հանդիսանում է DoCash, Hundure, Daily, Magner, Dors, Vama, Kobell, Giesecke & Devrient (Numeron), Sunell և մի շարք այլ հայտնի առևտրային ապրանքանիշերի հավատարմագրված ներկայացուցիչը ՀՀ-ում: Մենք կատարում ենք բանկային արդիական տեխնոլոգիաների, սարքավորումների ու անվտանգության համակարգերի մատակարարում, տեղադրում, ներդրում, նախագծում, համակարգերի ծրագրավորում և սպասարկում:
Բանկային ոլորտում ժամանակակից լուծումների հանդեպ աճող պահանջարկը ակնհայտ դարձրեց յուրահատուկ բիզնեսի ստեղծման անհրաժեշտությունը: Այս տենդենցին հետեւելով՝ 2005թ. ստեղծվեց «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն: Կարճ ժամանակահատվածում «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն ձեռք բերեց կայուն գործընկերներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ հուսալի կապեր հաստատեց մի շարք հայտնի արտասահմանյան ընկերությունների հետ, որոնց հավատարմագրված ներկայացուցիչն է հանդիսանում ՀՀ-ում:  «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն պարբերաբար մասնակցում է միջազգային ցուցահանդեսների եւ ֆորումների՝ առաջինը տեղեկանալով բանկային արդիական տեխնոլոգիաների եւ սարքավորումների վերաբերյալ ին‎ֆորմացիային:  «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն կհանդիսանա Ձեր հավատարիմ ուղեկիցը բանկային սարքավորումների աշխարհում լավագույն ընտրության եւ Ձեր խնդիրների ճշգրիտ լուծման ճանապարհին:  «Լիգա-Տեք» նշանակում է ժամանակակից տեխնիկա եւ սերվիս առաջարկող գործընկերի լիգա:

«Լիգա-Տեք» ՍՊԸ-ի  նպատակն է՝

  • բավարարել ժամանակակից բանկային սարքավորումների, դրամ մշակող մեքենաների եւ կից ապրանքների արագ աճող պահանջարկը Հայաստանում,

  • ստեղծել հաջողակ համագործակցություն մատակարարների եւ գնորդների հետ,

  • համախմբել հաճախորդների կարիքները եւ առաջարկել նրանց խնդիրների լուծման համակարգային մոտեցում,

  • ապահովել պատվիրատուներին սարքավորումների բարձր տեխնիկական սպասարկումով:


28/2, Paronyan St., Yerevan, Armenia tel: (+374 10) 500542 fax:(+374 10) 501542

email: info@ligatech.am

Liga-Tech © 2006-2013 All Rights Reserved