Mozilla/5.0 (Windows NT 10.0; Win64; x64) AppleWebKit/537.36 (KHTML, like Gecko) Chrome/81.0.4044.129 Safari/537.36
Բարի գալուստ «Լիգա-Տեք» «Լիգա-Տեք» ՍՊԸ ընկերությունը հանդիսանում է DoCash, Hundure, Daily, Magner, Dors, Vama, Kobell, Giesecke & Devrient (Numeron), Sunell և մի շարք այլ հայտնի առևտրային ապրանքանիշերի հավատարմագրված ներկայացուցիչը ՀՀ-ում: Մենք կատարում ենք բանկային արդիական տեխնոլոգիաների, սարքավորումների ու անվտանգության համակարգերի մատակարարում, տեղադրում, ներդրում, նախագծում, համակարգերի ծրագրավորում և սպասարկում: Բանկային ոլորտում ժամանակակից լուծումների հանդեպ աճող պահանջարկը ակնհայտ դարձրեց յուրահատուկ բիզնեսի ստեղծման անհրաժեշտությունը: Այս տենդենցին հետեւելով՝ 2005թ. ստեղծվեց «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն: Կարճ ժամանակահատվածում «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն ձեռք բերեց կայուն գործընկերներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ հուսալի կապեր հաստատեց մի շարք հայտնի արտասահմանյան ընկերությունների հետ, որոնց հավատարմագրված ներկայացուցիչն է հանդիսանում ՀՀ-ում: «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն պարբերաբար մասնակցում է միջազգային ցուցահանդեսների եւ ֆորումների՝ առաջինը տեղեկանալով բանկային արդիական տեխնոլոգիաների եւ սարքավորումների վերաբերյալ ին‎ֆորմացիային: «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն կհանդիսանա Ձեր հավատարիմ ուղեկիցը բանկային սարքավորումների աշխարհում լավագույն ընտրության եւ Ձեր խնդիրների ճշգրիտ լուծման ճանապարհին: «Լիգա-Տեք» նշանակում է ժամանակակից տեխնիկա եւ սերվիս առաջարկող գործընկերի լիգա: «Լիգա-Տեք» ՍՊԸ-ի նպատակն է՝ բավարարել ժամանակակից բանկային սարքավորումների, դրամ մշակող մեքենաների եւ կից ապրանքների արագ աճող պահանջարկը Հայաստանում, ստեղծել հաջողակ համագործակցություն մատակարարների եւ գնորդների հետ, համախմբել հաճախորդների կարիքները եւ առաջարկել նրանց խնդիրների լուծման համակարգային մոտեցում, ապահովել պատվիրատուներին սարքավորումների բարձր տեխնիկական սպասարկումով: